1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանություն նախապատրաստելու, ինքնիրավչության, այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, բնական գազի խողովակաշարերին միացում կատարելու, կանխամտածված սնանկության և կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ իրացման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 5-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: