1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կողոպուտի վերաբերյալ տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարողին

24.08.2012 10:00 Ավազակություն
Կողոպուտի վերաբերյալ տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարողին

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և  Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ին, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ին և 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին:

Պարզվել էր, որ հուլիսի 20-ին նրանք խաբեությամբ, իբր պարզաբանումների համար, 1991 թ.  ծնված Էդգար Հ.-ին տարել էին Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել էր ոսկյա շղթան` խաչով:

Ոստիկանների բացահայտած կողոպուտի դեպքը, սակայն, այդքանով չի ավարտվել. օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի  բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդներին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը ս/թ փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: