ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կողոպտիչներին ճանաչեցին հեռուստահաղորդումից

25.08.2012 10:00 Կողոպուտ
Կողոպտիչներին ճանաչեցին հեռուստահաղորդումից
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Նույն օրը մեկ այլ քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն հեռուստահաղորդումից ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը հունիսին Ավան-Առինջ թաղամասում բացահայտ հափշտակել է իր  դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Նշված երկու քաղաքացուհիներն էլ նախկինում ոստիկանություն չէին դիմել:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մի քաղաքացու կողոպտելու վերաբերյալ հայտարարություն էր ստացվել:
Օգոստոսի 24-ին տուժողը ներկայանալով ոստիկանություն՝ հայտնել է, որ օգոստոսի 23-ին դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը՝ ճանաչել է իրեն կողոպտած Գևորգ Պողոսյանին:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: