ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանությունը բացահայտվել է

25.08.2012 10:00 Սպանություն

Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին, ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս:

Մեկնած օպերատիվ  խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է  բնակարանատիրոջ` 1975 թ. ծնված Արթուր  Վարդանյանի նեխած դիակը:

Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել է երկու կտրած-ծակած վնասվածքի հետքեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը:

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը օգոստոսի 24-ին ներկայացել է ոստիկանության նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը:

Միքայել Անանիկյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ ոստիկկանության Նոր նորքի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: