ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աբովյանում ծառին բախված «ՎԱԶ-2107»-ի վարորդը հիվանդանոցում մահացավ

08.08.2018 12:20 ՃՏ պատահարներ
Աբովյանում ծառին բախված «ՎԱԶ-2107»-ի վարորդը հիվանդանոցում մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք` օգոստոսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։ 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 7-ին, ժամը 6.30-ին, «գանգուղեղային փակ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված վարորդը` 1950 թ. ծնված Վալերի Հովսեփյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: