Հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում
14.03.2019 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 08.30-ին, Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 38-ամյա Արամ Մ.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: