Հայտնաբերվեց Աբովյան քաղաքում
15.07.2017 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 14-ին, ժամը 9.40-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Յաշա Բ.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: