Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակում
25.08.2020 12:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 23-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 44-ամյա Վիգեն Մ.-ին, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: