1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենաներով դիտավորյալ բախվել են և վիճաբանել

Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցների խաչմերուկին, որտեղ վթարված «Օպել Վեկտրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանում էին իրար հետ:
Պարզվել է, որ 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն «Հունդայի» ավտոմեքենայի առջևի անվաթևով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված, 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին, իսկ Տիգրան Հ.-ն դիտավորյալ հարվածել և կոտրել է «Հունդայի» ավտոմեքենայի դիմապակին, դռան ապակին և հետևի հողմապակին:
Նույն օրը, ժամը 01.30-ին, նշված վայրից Տիգրան Հ.-ն և Գուրգեն Խ.-ն բերման են ենթարկվել բաժին, որոնք հրաժարվել են հաղորդում տալուց:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հունիսի 13-ին, ժամը 12.45-ին, Գուրգեն Խ.-ի եղբայրը` 1988 թ. ծնված Արտուշ Խ.-ն, հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Տիգրան Հ.-ն ավտոմեքենայի բանալի-գործիքով հարվածել է իր ուսին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: