«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ոստիկանությունը շարունակում է ողջ ծավալով իրականացնել հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Արդյունքները՝ ժամը 17.30-ի դրությամբ
22.05.2015 17:30
Միջոցառումներ
Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 104 տրանսպորտային միջոց.
34-ը` Երևանում, որոնցից 20-ի վարորդները` անչափահաս, 14-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,
70-ը` մարզերում, որոնցից 35-ի վարորդները` անչափահաս, 3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում, 32-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին:
Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: