Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է
22.05.2015 16:38
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, Վ. Հարությունյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: