Ալավերդիում գողացել են արհեստական 3 եղնիկ
07.01.2016 12:53
Գողություն
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն է տվել, որ հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ:
Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: