Ոստիկաններն Ալավերդիում հայտնաբերեցին հետախուզվողի
24.07.2018 10:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բաժին բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1981 թ. ծնված Վաչե Ա.-ն, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: