Գողության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին Ալավերդի քաղաքում
21.08.2020 13:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 19.35-ին, Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման են ենթարկվել 36-ամյա Սերյոժա Ս.-ն և Վահան Ղ.-ն, որոնք մարտի 12-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: