Ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում
18.01.2016 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Գյումրի-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո, բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 1-ին մասի /ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: