Ոստիկաններն Ալագյազ գյուղի ավազահանքում զենք-զինամթերք են հայտնաբերել
20.10.2015 11:01
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալագյազ գյուղի ավազահանքում զենք է թողել:
Մեկնած մեկնած օպերատիվ խումբը վերը նշված վայրից՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի, որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 56 փամփուշտ, 1 պայթուցիչ` գլանակով, արկի 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: