«ԿամԱԶ»-ի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել
13.06.2015 11:44
Ապօրինի ծառահատում
Հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, Իսահակյան գյուղից ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահվող տարածք է տեղափոխվել «ԿամԱԶ 5320» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել վառելափայտով:
Հունիսի 12-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ, 1951 թ. ծնված Արտուշ Պ.-ն ապօրինի հատել է Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսությանը պատկանող ծառերը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: