Ախուրյանի բաժնի ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
02.02.2021 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՈ գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Գյումրի քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերել և Ախուրյանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Մխիթար Տ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: