ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ՔՈԼԵՋԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 2014/2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ՔՈԼԵՋԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 2014/2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան (այսուհետ ակադեմիա) իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:
2. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը (այսուհետ քոլեջ) իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:
3.ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ ուսումնական կենտրոն) իրականացնում է նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 3 ամիս է: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի պաշտոններում:
4.Ակադեմիայում, քոլեջում եւ ուսումնական կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձեւով պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ եւ նրանց տրվում է կրթաթոշակ:
5. Ուսուցման համար կարող են դիմել`
1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան եւ 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.
2) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
6. Դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
1) անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` միջնակարգ կրթության մասին ատեստատ կամ դիպլոմ.
3) զինգրքույկ.
4) դիմում.
5) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը եւ դրանց պատճենները.
6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն)` համաձայն սույն հայտարարության 13-րդ եւ 14-րդ կետերի.
7) 3 x 4 չափսի լուսանկար (4 հատ).
8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) տեղեկանք բնակավայրից:
7. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
8. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար անձնագրերով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր.
1) ակադեմիայի դիմորդները` օգոստոսի 2-ին, ժամը 11.00-ին,
2) քոլեջի դիմորդները` օգոստոսի 15-ին, ժամը 11.00-ին,
3) ուսումնական կենտրոնի դիմորդները` օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին:
Նշված ժամին տեղի կունենա դիմորդների եւ նրանց ծնողների հանդիպումը ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
9. Ակադեմիայում, քոլեջում եւ ուսումնական կենտրոնում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի` մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում՝ համակարգչի միջոցով) եւ ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա:
10. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, հայոց եւ ռուսաց լեզուների իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը եւ անձնային որակները (սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային եւ այլ ոլորտներ):
11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է՝
1) արական սեռի դիմորդների համար.
ա) վազք` 100 մ
բ) վազք` 3000 մ
գ) ձգում պտտաձողի վրա,
2) իգական սեռի դիմորդների համար.
ա) վազք` 100 մ
բ) վազք` 1000 մ
գ) ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը:
12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:
13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձեւերից դրական միավորներ ստացած հետեւյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:
14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով (շքանշաններով եւ մեդալներով) պարգեւատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:
15. Ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի ընդունելության ստուգումների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:
16. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 28.08.2003թ. «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշմամբ սահմանված եւ ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգերին համապատասխան:
17. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձեւի համար վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց եւ արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով եւ 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:
18. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
19. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձեւը չի ավարտվել:
20. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
21. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում է ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձեւի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
22. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի եւ կրթահամալիրի միջեւ կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
23. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`
2.1) հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
24.Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 2-ից հուլիսի 15-ը ներառյալ, քոլեջի դիմորդների փաստաթղթերը` հունիսի 9-ից հուլիսի 25-ը ներառյալ, իսկ ուսումնական կենտրոնի դիմորդների փաստաթղթերը` հունիսի 16-ից մինչեւ oգոստոսի 1-ը ներառյալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում` ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Հասցեն՝ ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
25.Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.
1) ակադեմիայի դիմորդների համար` օգոստոսի 5-ից 15-ը,
2) քոլեջի դիմորդներ համար` օգոստոսի 19-ից 28-ը,
3) ուսումնական կենտրոնի դիմորդների համար` սեպտեմբերի 2-ից 11-ը:
Տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 77-80-33:
Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

                                                                                                               ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ