Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը ոստիկանություն ներկայացավ կամավոր
26.01.2016 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Նարինե Գ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: