Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկում
21.01.2015 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 20-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Լեփսիուսի փողոցի 4 շենքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մհեր Ս.-ին, որը հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: