Խուլիգանություն կարաոկե ակումբում
Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Եղիշե Խ.-ին և ներկայացրել ևս երկու անձի, որոնցից մեկը հայտնել է, որ Եղիշե Խ.-ն ակումբում ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառի, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը:
Եղիշե Խ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: