Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Ապարանի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Գ.-ին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: