ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ականանետի արկ և փամփուշտներ՝ եղևնիների մոտ

Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուսագյուղ գյուղի անտառի եղևնիների մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ «ԴՇԿ»-ի փամփուշտ, ականանետի արկ, 7.62 մմ տրամաչափի 65 և 5.45 մմ տրամաչափի՝ 208 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: