Ակորդեոնով հարվածել են գլխին
Հունիսի 3-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվար» կոչվող այգում ակորդեոնով խփել են գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: