Հետախուզվում էր զինված հարձակման, ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով
16.11.2023 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 15-ին Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել Տաջիկիստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Շոխին Խ.-ն: Նա 2018 թ. հունվարի 4-ից Տաջիկիստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված հարձակման և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: