ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 07.25-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 1 շենքի աղբարկղի մոտ զենք-զինամթերք կա:
 Ոստիկանները  նշված վայրից հայտնաբերել են առանց գործարանային համարի, անհայտ արտադրության 9 մմ տրամաչափի 2 ինքնաձիգ՝ քանդված վիճակում, 2 դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 3  պահունակ, ատրճանակի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 690 փամփուշտ:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: