ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. Շախմատի տան հետնամասում «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ և 39 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. Շախմատի տան հետնամասում «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ և 39 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Շախմատի տան հետնամասում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ստվարաթղթե պարկ, որի մեջ առկա էր «ԱԿ-74» տիպի առանց փամփշտատուփի ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: