ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունում կայացավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանությունում կայացավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունվարի 12-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը հանդիպեց լրագրողների հետ: Թեման` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխություններն էին: Մանրամասն ներկայացնելով կատարված փոփոխությունները` Արման Չիլինգարյանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված վարչական իրավախախտման տուգանքի ավելացմանը: Փորձը ցույց է տվել, որ դեռ կան անգիտակից քաղաքացիներ, որոնք շարունակում են ոչ սթափ վիճակում մեքենա վարել: Խոսվեց նաև նվազ նշանակություն ներկայացնող իրավախախտումների մասին: Եթե խախտումն ունի նվազ նշանակություն, վարորդը չի տուգանվի, այլ կնախազգուշացվի: Եթե մեքենա վարելիս վարորդական վկայականը վարորդի մոտ չէ, բայց վկայական ունի, ճանապարհային ոստիկանը պարտավոր է վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմել, սակայն եթե 24 ժամվա ընթացքում վարորդը ներկայացնում է իր վարորդական վկայականը, ապա վարչական իրավախախտման մասին արձանագրությունը չեղյալ է համարվում: Հանդիպման վերջում Արման Չիլինգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նույն օրը ճանապարհային ոստիկանությունում կայացավ մասնագիտական պարապմունք: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը և իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ճանապարհային ոստիկաններին ներկայացրին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխություններն ու նրանց գործառույթները: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին և ստացան սպառիչ պատասխաններ: