Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին
30.05.2015 12:03
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի Մյասնիկյան փողոցի թիվ 6 տան դիմաց` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 763 փամփուշտ, ինքնաձիգի պահունակների համար նախատեսված 2 պայուսակ և բջջային հեռախոսի լիցքավորիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: