Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերեցին ծխագլանակ, նռնակի պայթուցիչ և 110 փամփուշտ
20.03.2015 11:42
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 19-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոյ թաղամաս չհասած` պատի ձախ կողմում, զենք և զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, տոպրակի մեջ, հայտնաբերել է ծխագլանակ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի՝ 53, 7.62 մմ տրամաչափի՝ 57 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: