ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները Վարդենիս-Սոթք ճանապարհին զենք-զինամթերք հայտնաբերեցին

Փետրվարի 24-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ «Մեծ Մասրիկ» ցուցանակի տակ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող հրացան, «ՌԿԳ-ԶԵՄ ՏԳ-45 80-13-75» գրառումով նռնակ` պայթուցիչով և «ՏՆՏ 2-46» գրառումով նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: