Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանեց Հայաստան
26.10.2015 12:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 07.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և Մարաշի բաժանմունք ներկայացել 1988 թ. ծնված Վարդան Գ.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի /Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: