Աղավնաձոր գյուղի տներից մեկից կատարված գողության հետքերով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Օնիկ Ա.-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն կատարած անձինք գտնվում են Հրազդան քաղաքի ոստիկանության հին շենքի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աղավնաձոր գյուղի տներից մեկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողություն են կատարել:
Օնիկ Ա.-ն պարզել է, որ գողացված սրբապատկերը և բազմոցի ծածկոցները գողացել է 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որն էլ գողոնը վաճառել է Միկրոշրջան թաղամասի 25 շենքի մոտ գտնվող ավտոդողերի և վերանորոգման կետի աշխատող, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին
Գողոնն առգրավված է:
Ռոմիկ Ղ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: