ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Սեպտեմբերի 16-ին աղջիկը հարազատների կողմից հայտնաբերվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իրենց ամառանոցում և ներկայացվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ տնից դուրս գալով՝ շրջել է Երևան քաղաքի փողոցներով, իսկ սեպտեմբերի 15-ին գնացել է իրենց ամառանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: