Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջկա դիակը
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Վարդենիսի բաժինների ծառայողների, ՀՀ ՊՆ զինծառայողների, ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների, Կուտական և հարակից գյուղերի բնակչության հետ համատեղ անցկացված որոնողական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 12.40-ին, Կուտական-Կախակն գյուղերի դաշտամիջյան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող սարի լանջին՝ Կուտական գյուղից հյուսիս-արևմտյան ուղղությամբ մոտ 4 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Արեգա Մելիքյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի ԴԲՓ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: