ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աղբանոցում շիշ հավաքելիս զենք-զինամթերք է գտել

Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ն զենք-զինամթերք է գտել և ուզում է հանձնել ոստիկանությանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գևորգ Գ.-ի կնոջ եղբայրը` 1999 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն, Նուռնուս գյուղի ամառանոցների աղբանոցից շիշ հավաքելիս՝ գտել է ինքնաշեն թմբուկավոր 2 ատրճանակ, ատրճանակի շրջանակ` մասնատված վիճակում, և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 45 փամփուշտ:
Զենք-զինամթերքը Գևորգ Գ.-ն կամավոր ներկայացրել է ոստիկանություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: