ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամառանոցից կատարված գողությունը բացահայտվեց

03.03.2015 11:25 Գողություն

Հունվարի 6-ին Երևանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ մուտքի դռան մոտ գտնվող քարի տակից վերցրած բանալիով դուռը բացելով՝ ամառանոցից գողացել են 4 շաղափ, էլեկտրական 2 սղոց և գազի կաթսա` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Երևան քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Հայկազ Պ.-ն, 1988 թ. ծնված Արայիկ Հ.-ն և 1986 թ. ծնված Հարություն Տ.-ն:
Նրանք խոստովանել են, որ նշված առանձնատան մուտքի դուռը բանալիով բացելով՝ գողացել են տարբեր տեսակի գործիքներ:
Բերման ենթարկվածները ներկայացվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային Նաիրիի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: