ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները ամառանոցից կատարված գողություն են բացահայտել

31.03.2022 12:18 Գողություն
Շենգավիթի ոստիկանները ամառանոցից կատարված գողություն են բացահայտել

Մարտի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդի իր ամառանոցից գողություն են արել:
Մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 23-ի ժամը 18.00-ից մարտի 26-ի ժամը 13.50-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ ամառանոցի մուտքի դուռը բացել և գողացել էին բազմոց և նկարներ:
Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել են Նոր Խարբերդում բնակվող երկու պատանի: Մարտի 30-ին նրանք ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Պատանիներից մեկը ձերբակալվել է:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: