Հետախուզվողը կամավոր ներկայացավ
10.11.2018 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 11.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 28-ամյա Գայանե Հ.-ն, ով 2017թ. մարտի 10-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: