Հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից
17.12.2018 14:07
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 17-ին, ժամը 00.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Սալման Մ.-ն, որը 2013թ. հունվարի 24-ից հետախուզվում է ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 մասի, 1546/Ա կետի (խարդախությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: