1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 
 
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2017թ. հուլիսի 8-ին տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Համբարյանի նախագահությամբ: 
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ԱՎՎ ստորաբաժանումների կողմից 2017թ. իրականացված աշխատանքները, մասնավորապես, հանրային ծառության մատուցման բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեությունը: Անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերլուծական ցուցանիշներին` դրանք համեմատելով նախորդ տարիների արդյունքներին, աշխատակիցների կարգապահությանը, ինչպես և հանձնարարականներ տրվեցին առաջիկա աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Համբարյանն անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման գործընթացները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտավորությունների շրջանակներում իրականացնելու աշխատանքներին,  շնորհակալություն հայտնեց դրանք պատշաճ կարգով կատարելու համար: 
Բացի այդ` ներկայացվեցին իրավական ոլորտում կատարված փոփոխությունները, որոնք հիմնականում վերաբերում են քաղաքացիների իրավունքների իրացման բնագավառի բարեփոխումներին:   
Ա.Համբարյանը 2017թ. 1-ին կիսամյակի ԱԱՎ աշխատանքը գնահատեց լավ և հորդորեց աշխատել առավել ուշադիր ու կազմակերպված, բացառելով նախորդ տարում տեղ գտած թերությունները, ինչպես և անձնակազմին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանի շնորհակալությունն ու հանձնարարականները: