ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփիչ նիստ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամփոփիչ նիստ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 
Հուլիսի 8-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփիչ նիստ, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը: Ներկա էին պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը,  վարչության եւ ենթակա  տարածքային ստոարաբաժանումների պետերը:  
Նշվեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պահպանվող օբեկտների թիվն ավելացել է 408-ով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները զգալի մասնակցություն են ունեցել հանցագործությունների եւ իրավախախտումների բացահայտման ու նախականխման աշխատանքներին:
Նրանց մասնակցությամբ բացահայտվել է հանցագործության 104 դեպք՝ 48-ով ավելի՝ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 
Պետական պահպանության  գլխավոր վարչության պետը ներկայացրեց նաեւ  առկա խնդիրներն ու դրանց լուծման  ուղիները: 
Ամփոփելով կատարված աշխատանքները՝  ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար: Նաեւ  կոնկրետ հանձնարարականեր տվեց՝  առաջիկայում առավել արդյունավետ աշխատանքի ուղղությամբ: