Ամփոփում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունում
07.07.2016 18:04
Համակարգի լրատու
Հուլիսի 6-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունն ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության անձնակազմն իրականացրել է 128 միջոցառում, որոնց ներգրավվել է 42 ծառայող:
Հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանն իր ելույթում նշեց, որ ստորաբաժանումը համագործակցել է ոստիկանության վարչությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի հետ:
Անցած 6 ամսվա ընթացքում հատուկ նշանակության վարչությունն իրականացրել է 14 խուզարկության ապահովում, 20 կասկածյալների հայտնաբերման, ձերբակալման և բերման ենթարկելու միջոցառումներ, 44 կալանավորվածների ուղեկցում, 6 անգամ ուղեկցել են դրամական միջոցներ, 19 անգամ էլ` թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցներ ու նյութեր:
Վարչության անձնակազմը մասնակցել է նաև հասարակական կարգի պահպանման, անձանց և տարածքների, դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման և այլ միջոցառումների:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանը հաշվետվության ավարտին հույս հայտնեց, որ հաջորդ կիսամյակում կարվի ամեն ինչ կատարողական բարձր ցուցանիշներ ունենալու համար: