ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփվեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները

Ամփոփվեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները
Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները:
Հանդիպման մասնակիցներն ամփոփեցին Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:
Կողմերը բարձր գնահատեցին համագործակցությունը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և հետագա քայլերի պատրաստակամություն հայտնեցին: