ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփվեց ստուգարքների առաջին փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամփոփվեց ստուգարքների առաջին փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 15-ին  ոստիկանությունում սկսվեց մասնագիտական պարապմունքների  տարեշրջանն ամփոփող ստուգատեսը:
Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատախանատվությամբ մոտենալ ստուգարքներին՝ գիտելիքների որակական կատարելագործումը դիտելով ոչ միայն որպես տեսական պատրաստականության ցուցանիշ, այլև մասնագիտական պիտանիության գնահատման չափորոշիչ:
Մեկշաբաթյա ստուգարքների առաջին փուլին մասնակցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը:
Ստուգարքային հանձնաժողովի  խստապահանջ և անկողմնակալ  գնահատմամբ՝ մասնագիտական գիտելիքների լիարժեք իմացություն դրսևորելու համար ոստիկանության Երևան քաղաքի  վարչության ենթակա բաժինների պետերից մեկն արժանացավ խրախուսանքի, մյուսների աշխատանքը գնահատվեց դրական, բայց, ցավոք, կային նաև պաշտոնյաներ, որոնք անհրաժեշտ պատասխանատվությամբ չէին մոտեցել առաջադրված խնդրի կատարմանը:
Հիշյալ բաժնի պետերին տրվեց տասնօրյա ժամկետ՝ նյութերը վերանայելու, բացթողումները վերացնելու և թերությունները շտկելու համար: 
Անհրաժեշտ հետևություններ չանելու և վերաստուգարքին պատշաճ պատրաստականություն չցուցաբերելու դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոններից: 
Մասնագիտական պարապմունքների   ստուգատեսը շարունակվում է:
Ստուգարքներին հաջորդաբար կմասնակցեն ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը:
Ստուգարքները կավարտվեն դեկտեմբերի 22-ին: