1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

04.10.2017 16:36 Եռամսյակ
2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

Իջևանի բաժին – ՀՀ ոստիկանության պետի 21.07.2014թ. թիվ 2505-Ա հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջների կատարման շրջանակներում ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի ապասարկման տարածքի ուսումնական հաստատություններում ոստիկանության վետերանների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես «Անչափահասը և վնասակար երևույթները» և «Արիության դաս» խորագրով Իջևան քաղաքի վարժարանում և Իջևանի ավագ դպրոցում անցկացված զրույց-հանդիպումներ, որոնց մասին տեղեկատվություն է զետեղվել նաև «Իջևանի վարժարան» և «Իջևանի ավագ դպրոց» ինտերնետային կայքէջերում:
Սերտ փոխհամագործակցություն է իրականացվել «1-02» հաղորդաշարի հետ, որին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և ցուցաբերվել է համապատասխան աջակցություն:
Նոյեմբերյանի բաժին - 02.10.2017թ. ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի վարչական շենքի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների և տեղական լրատվամիջոցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես` հասարակության և ոստիկանության կապի ամրապնդման, փոխհամագործակցության, փոխվստահության արդյունավետության, կատարվող բարեփոխումների, հանցավորության վիճակի, իրականացվելիք աշխատանքների և այլ հարցերի վերաբերյալ:
Դիլիջանի բաժին -  Սեպտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում անց է կացվել դասախոսություն «Արիության դաս» թեմայով, որին մասնակցել են նաև Դիլիջանի տարածաշրջանի ոստիկանության վետերանները, Դիլիջան շաբաթաթերթի խմբագիր Ա.Սիմոնյանը: 
Տավուշի բաժին - 2017թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Տավուշի բաժնում տեղի է ունեցել հանդիպում Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված ծանր հանցագործությունների թվաքանակի, դրանք ծնող պատճառների և  պայմանների հետ: Միաժամանակ քննարկվել են անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման հետ կապված հարցեր: