1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (20.02.2013 թ. ժամը 18:00-ի դրությամբ, թարմացված)

20.02.2013 18:17 Ընտրություններ
ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  96 դեպք, որից 63-ը՝ ընտրակաշառքների, 16-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 12-ը ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը զրպարտչական տեղեկություններ տարածելու, 3-ը ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և 1-ը քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու վերաբերյալ: Նշված 96 դեպքերից 45-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել ՀՀ նախագահի թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի, 2-ական՝ Պ. Հայրիկյանի և Հ. Բագրատյանի, 1-ական՝ Ա. Հարությունյանի և Ա. Ղուկասյանի նախընտրական շտաբներից, 43 ահազանգ ստացվել է քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, որոնցից 30-ը իրենց տվյալները չեն հայտնել, իսկ 2 դեպք հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հիշյալ դեպքերից, որպես ստուգման ենթակա տեղեկություն, նախապատրաստվել է 9 նյութ  և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 36 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից 34-ը՝ հանցադեպի, իսկ 2-ը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 51 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր: