ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 21.02.2013 թ. 15:00-ի դրությամբ)

21.02.2013 15:49 Ընտրություններ
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով 21.09.2013 թ. ժամը 15:00-ի դրությամբ քննարկման փուլում է գտնվում 47 դեպք, որից 9 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքների: Նշված 47 ահազանգերից 26-ը ստացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում, իսկ 21-ը` մարզերում:
Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից  կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
Նշված 47 դեպքերից 1 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 5 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք: