1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 213 ծառայողական քննություններ և փաստական տվյալների ստուգումներ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 38 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 17, - հայտարարվել է խիստ նկատողություն` 19,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 2:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 14 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում՝ ուսումնասիրվել և ամփոփվել են.
- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.
- 2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 366 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝ նրանցից 8-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
- Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 6 քրեական գործեր 6 անձի վերաբերյալ: 3 անձի վերաբերյալ 3 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 2 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 8 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 2 նյութեր:
Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 2 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 1-ի նկատմամբ` «խիստ նկատողություն», իսկ 5 ծառայողների նկատմամբ` «ազատում ոստիկանությունից» կարգապահական տույժերը:

ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ